Մերկելը զգուշանում է արգելափակումը հապճեպ հանելու հարցում |armenpress.am|
15:39 - 20 ապրիլի, 2020

Մերկելը զգուշանում է արգելափակումը հապճեպ հանելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել   կարանտինային միջոցառումների հետագա թուլացման հետ կապված քննարկումները:  Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Կանցլերը նշել է, որ ռեժիմի հետագա թուլացումն իր մեջ պարունակում է համավարակի երկրորդ ալիքի ռիսկ:

Մերկելի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունները կարող են ապարդյուն լինել, եթե ավելի քիչ թվով մարդիկ հետևեն սահմանափակումներին: Կանցլերը հստակ հասկացրել է, որ արգելափակումների հետագա թուլացմանն ուղղված քննարկումներն անօգուտ են:

Կանցլերի մասնակցությամբ սահամափակումների թուլացման մասին հաջորդ քննարկումը նախատեսված է ապրիլի 30-ին: Մերկելն ընդգծել է, որ կարևոր է տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Այն մասին, թե ինչպես է Գերմանիայում տնտեսությունը զարգանում, ինչ է կատարվելու աշակերտների՝ դպրոցներ վերադառնալուց հետո, ըստ նրա, հնարավոր կլինի խոսել մայիսի 8-9-ից ոչ շուտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել