Սննդի փաթեթներ են տրամադրվել Լոռու մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների
09:33 - 21 ապրիլի, 2020

Սննդի փաթեթներ են տրամադրվել Լոռու մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմման նպատակով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի (ԱՅՈ հարթակի ֆոնդհայթայթման միջոցներով) և «Դե ժպտա» հասարակական կազմակերպության հետ, նախաձեռնել էր «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներգրավված դպրոցներում խոհանոցների աշխատակիցների համար սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրման միջոցառում:

Այս մասին տեղեկացնում Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Մարզի ղեկավարի անմիջական համակարգմամբ և աջակցությամբ մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները, մի խումբ աշխատակիցներ նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանգստյան օրերին սննդի փաթեթները բաշխել են մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել