Կանանց հիմնական խնդիրը ՀՀ մարզերում աշխատանքի բացակայությունն է. փոխնախարար |news.am|
09:18 - 16 հուլիսի, 2019

Կանանց հիմնական խնդիրը ՀՀ մարզերում աշխատանքի բացակայությունն է. փոխնախարար |news.am|

news.am: Մայիս-հունիսին Հայաստանի 10 մարզերում 56 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներին մասնակցել է 175 քաղաքացի։ Այս մասին Երեւանում, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած քննարկումների ընթացքում, հուլիսի 16-ին ասաց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ նրանք դրա համար անցել են 1765 կիլոմետր։

«Հայաստանը փոքր է, բայց ոչ այնքան, եւ եթե մենք որոշել ենք ճանապարհ ընկնել, ապա մենք շատ բան կտեսնենք... Մարզերում մարդկանց հիմնական խնդիրներն աշխատանքի տեղավորվելու եւ զբաղվածության հարցերն են, սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաեւ առողջապահության, կրթության, գենդերային խտրականության, որոշումների կայացմանը կանանց ներգրավվածության ցածր մակարդակի եւ բռնության հարցերը»,- ասել է Անդրեասյանը։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ամենից հաճախ իրենց այցելությունների ընթացքում շոշափվել եւ քննարկվել է աշխատանք ունենալու խնդիրը։ Մասնավորապես, փոխնախարարի խոսքով՝ մարդիկ դժգոհել են աշխատանքի բացակայությունից եւ ըստ մասնագիտության աշխատելու հնարավորության սահմանափակությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել