Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում։
«Հարգելի քաղաքացիներ,
Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը:
Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապ օգնության ավտոմեքենաներով:
Տնային պայմաններում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը, ինչպես նաև առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամանների պահանջով սահմանված դեպքերում»:
comment.count (0)