Կանանց խնդիրներն այլևս անտեսելու իրավունք չունենք, դրանք առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել. Լենա Նազարյան |tert.am|
07:36 - 16 հուլիսի, 2019

Կանանց խնդիրներն այլևս անտեսելու իրավունք չունենք, դրանք առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել. Լենա Նազարյան |tert.am|

tert.am։ Ուրախ եմ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզերում ապրող կանանց և ոլորտային ՀԿ-ների հետ զրույցների միջոցով անմիջականորեն ծանոթանում է առկա խնդիրներին և մեր ուշադրությունն է հրավիրում դրանց. այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության անելիքը, մեծ հաշվով, այն է, որ Հայաստանի տարբեր անկյուններում ապրող տարբեր մարդկանց խնդիրները խորապես ճանաչեն և դրանք լուծելու, հետագայում կանխելու քաղաքականություն մշակեն:

«Ցավոք մեզանից ոմանք պատրաստ չեն այսպիսի պարզ, միաժամանակ բարդ ճանապարհին, իրական խնդիրներին առերեսվելուն, հատկապես, երբ դրանք լռեցված են կամ նույնիսկ բարձրաձայնվում են: Վերջին շրջանում մենք դիմադրության ականատես եղանք կանանց հանդեպ բռնության խնդիրների հանրային քննարկման ժամանակ:

Նույնիսկ երբ կանայք թեկուզ ուշացրել են, թեկուզ անանունության պայմանով, սակայն որոշել են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների, բռնության մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, պարզվում է միշտ չէ, որ պատրաստ ենք ականջալուր լինելու»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել