Մենք պետք է քաջություն ունենանք առերեսվել կանանց նկատմամբ ծանր բռնության դեպքերին, պատմություններին. Լենա Նազարյան |aysor.am|
07:56 - 16 հուլիսի, 2019

Մենք պետք է քաջություն ունենանք առերեսվել կանանց նկատմամբ ծանր բռնության դեպքերին, պատմություններին. Լենա Նազարյան |aysor.am|

aysor.amՀայաստանի կառավարության և Ազգային ժողովի անելիքը երկրի տարբեր անկյուններում ապրող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանց լուծում տալն է, այսօր կանանց հիմնախնդիրների վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Խորհրդարանի փոխխոսնակը նկատեց, որ Հայաստանում շատերը չէ, որ պատրաստ են առերեսվել իրական խնդիրներին, որոնց բախվում են հայաստանցի շատ կանայք։ Դրա վկայությունն, ըստ նրա, վերջին շրջանում բռնության հանդիպած կանանց խնդիրների բարձրաձայնումն էր։

«Նույնիսկ երբ կանայք թեկուզ ուշացումով, թեկուզ անանունության պայմանով որոշում են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների, բռնության մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, պարզվում է, միշտ չէ, որ պատրաստ ենք ականջալուր լինելու, հասկանալու։

Մասնավոր դեպքերի մեջ կան սոցիալական խնդիրներ, որոնք անտեսելու իրավունք այլևս չունենք՝ որքան էլ դրանք ցավոտ լինեն ու մեր հասարակության թվան անհարիր, մենք պետք է քաջություն ունենանք առերեսվել դրանց։ Կանանց խնդիրներն առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել, ինչի հետևանքով էլ գուցե կուտակվել են իսկապես անհարիրության աստիճանի», - քննարկման ժամանակ իր խոսքում ասաց ԱԺ փոխնախագահը։

Նազարյանի խոսքով՝ պաշտոնյաները շատ կարևոր է, որ ունկնդրեն խնդիրներն ունեցող անձանց՝ կանանց, ճանաչեն դրանք, լսեն առաջարկները ու մշակեն լուծման ճանապարհները։

ԱԺ փոխնախագահը քննարկման հավաքված կանանց վստահեցրեց, որ խորհրդարանում ի դեմս իրեն կանայք ունեն գործընկեր ու հետևողական կլինեն խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ տանել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել