Դատապարտում եմ կառավարության և ՀԾԿՀ-ի կողմից՝ կոմունալ վճարների վերաբերյալ արված հայտարությունը․ Արման Բաբաջանյան
19:02 - 22 ապրիլի, 2020

Դատապարտում եմ կառավարության և ՀԾԿՀ-ի կողմից՝ կոմունալ վճարների վերաբերյալ արված հայտարությունը․ Արման Բաբաջանյան

Դժվախտաբար պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք վտանգավոր ծավալներով համավարակի ուժգնացում ունենք և թվերը գնալով ավելանում են։ Տանը մնալու անհրաժեշտությունը շարունակում է մնալ կենսական։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց անկախ պատգամվոր Արման Բաբաջանյնաը։ 

Վերջինս նշեց, որ եթե համավարակի տարածման տեմբերը շարունակվեն այս դինամիկայով, հնարավոր է, որ լինի անվերահսկելի իրավիճակ՝ ողբերգական հետևանքներ։ 

«Թվում է, թե այս իրողությունը պետք է ակնհայտ լիներ պետական և կառավարման այլ օղակների համար, սակայն չափազանց մտահոգիչ է՝ «հայտնի բաջանաղի» կառավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա տարածած հայտարարությունը։ Ես չեմ քննարկում այն հարցը, թե արդյոք մեր քաղաքացիները ունեն անհրաժեշտ միջոցներ կոմունալ վճարումները կատարելու համար, թե ոչ։ Բայց բուն տեքստը, թե ֆորսմաժորը հաղթահարված է և դա ինքնին առաջացնում է ռիսկեր, որ կարող են մարդիկ ավելի հանգիստ նայել իրավիճակին և հաղթահարված համարել համաճարակը»,- ընդգծեց պատգամավորը։ 

Բաբաջանյանը նշեց, որ դատապարտում է կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տարածված հայտարությունը։ Բաբաջանյանի խոսքով սա համաճարակի հաղթահարման իմիտացիա ստեղծելու փորձ է։

«Կոչ եմ անում քաղաքացիներին չթուլացնել զգոնությունը։ Որևէ տնտեսական նպատակ, այդ թվում բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների վճարումները չեն կարող արդարացնել այն վտանգը, որը ստեղծում է նման անհամարժեք և անիրական հայտարարություններով։ Պետությունը պարտավոր է գտնել մեխանիզմներ քաղաքացիների կոմունալ վճարումների խնդիրը լուծելու համար»,- եզրափակեց Բաբաջանյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել