Մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ․ Դավիթ Անանյան
14:07 - 23 ապրիլի, 2020

Մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ․ Դավիթ Անանյան

Երեկ Աժ-ի կողմից ընդունվեց Միքայլե Մելքումյանի և կառավարության  կողմից մշակված օրնքի նախագիծը, որով  հարկային պարտավորությւոնների չկատարման համար ուշացած օրերի համար սահմանված  0,075 տույժը սահմանվեց 0․4 տոկոս։Կիսով չափ նվազեցվեց ույժի գումարը։  Ինչպես նաև գույքի արգելանք կիրառման պարագայում 500․000 դրամի շեմը բարձրացվեց 3 անգամ և  սահմանվեց  3․5 միլիոն դրամ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա ներկայացրեց նախագծի դրույթները, ըստ որոնց՝

« ՊԵԿ իրավապահ գործոռությունների իրականացման շրջանակներում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված է մի շեմ՝ 200․00 դրամ, որը գերազանցելու պարագայում չկատարված հարկային պարտավորությունը հարուցում է չվճարված հարկային պարտավորությունների վարչական վարույթ։ Նույն օրենսգրքի 430-րդ հոդվածով սահմանված է գույքի արգելանքի համար շեմ՝ 500․00 դրամ։ Այլ կերպ ասած, եթե հարկ վճարողը ունի չկատարած հարկային պարտավորություն, որը չի գերազանցում 200․000 դրամը, ապա տվյալ պարտավորության նկատմամբ չի հարուցվում վարչական վարույթ։ Եվ եթե  պարտավորությունը  չի գերազանգում 500․00 դրամը, ապա  գույքի արգելանքի գործառույթներ չեն իրականացվում»,- ասաց ՊԵԿ նախագահը։ 

Նա վստահեցրեց, որ մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ։ Ինչպես նաև չեն իրականացվելու գույքի արգելանքի գործառույթներ։

«Սրա հետ միասին, եթե մենք վերլուծենք հարկային պարտավորությունը սահմանված ժամկետում չմարելու  յուրաքանչյուր օրվա համար տույժի դրույքաչափի իջեցման դրույթը, ապա կստացվի հետևյալը՝ 0․075 դրույքաչափի դեպքում կազմում է 27․7 տոկոս տարեկան տոկոսադրույք։ 0․4 տոկոսի պարագայում մեկ տարվա հաշվարկով ստացվում է՝ 14․6 տոկոս։ Եթե համադրենք այս երկու իրավական դրույթների փոփոխությունները, ապա մենք ըստ էության մեր հարկ վճարողներին վարկավորման նոր  գործիք ենք առաջադրում։ Ըստ էության, մինչև 1․5 միլիոն դրամ չվճարված հարկային պարտավորությւոն ունեցող անձիք ստանում են տարեկան 14․6 տոկոսադրույքով և չակերտներում ասած վարկային գծի նման մի հնարավորություն, որի պարագայում այլ տուգանային սանկցիաներչեն իրականացվում»,- հավելեց Անանյանը։

ՊԵԿ նախագահն իր խոսքում նշեց, որ նախագիծը  տարածվելու է ապրլի 21-ից ծագած իրավահարաբերությունների վրա։  Նա հավելեց, որ ավտոմատացված համակարգում դեռ ավելացումներ չեն արվել և դրանք կարվեն եկող մեկ  ամսվա ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել