Քաղաքապետարանը և գործադիրը քննարկում են մանկապարտեզների ոչ հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը

 |armenpress.am|
18:33 - 23 ապրիլի, 2020

Քաղաքապետարանը և գործադիրը քննարկում են մանկապարտեզների ոչ հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը Կառավարության հետ քննարկում է իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում պայմանագրային հիմունքներով աշխատող աշխատակցիների հարցը քննարկվել է բազմիցս: Այն աշխատակիցները, որոնք մեր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում ծառայության մատուցման պայմանագրեր են կնքել, ցավոք սրտի, չեն կարողացել Երևանի քաղաքապետարանի բյուջեով ֆինանսական միջոցներ ստանալ որպես աշխատավարձ, որովհետև հաստիքացուցակներում և ընդհանուր Երևանի բյուջեում իրենց ներկայությունը չկա»,- նշեց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ Կառավարության հետ քննարկում են հարցը և արդեն իսկ փոխանցել են բոլոր աշխատակիցների անուն-ազգանունները գործադիրին։ Վիրաբյանը հայտնեց, որ պետք է հասկանան, թե ինչ միջոցներով, ինչ ձևաչափով հնարավոր կլինի այդ աշխատակիցներին օժանդակություն ցուցաբերել կամ աշխատավարձը վճարել:

«Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և հավանաբար մոտ օրերս կգտնենք լուծում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել