Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․04․2020 (թարմացվող)
00:12 - 25 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․04․2020 (թարմացվող)

23։31- Էջմիածին քաղաքն այս պահին վարակման օջախ չի հանդիսանում, քիչ թվով վարակակիրներ կան։ Վարակման դեպքեր մեկ կամ երկու դեպք է լինում, հստակ թիվ դժվար է նշել։ Օր ենք ունենում, որ վարակման դեպք չենք ունենում, օր է լինում ունենում ենք 4-ից 5 դեպք, ոչ ավելի։ Ինտենսիվ աշխատանքները վարակի տարածման օրերին էին իրականացվում. թե փողոցների ախտահանում, թե մայթերի ախտահանում։ Հիմա ախտահանվում են այն տարածքները, որտեղից ունենում ենք մեկուսացված կամ հաստատված դեպք։ Մանավանդ այս եղանակին քաղաքում այդպիսի միջոցառումներ չեն իրականցվում։ Էջմիածնում կա մեկ հյուրանոց, որը վերածվել է մեկուսացման վայրի, այդտեղ մեկուսացվում են եւ՛ հարակից գյուղերի եւ՛ քաղաքի բնակիչները։ [Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան] |news.am|


23։10- Լոռու մարզում մինչեւ այս պահը կորոնավիրուսով վարակվածների 12 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը բուժվել ու վերադարձել են իրենց բնականոն կյանքին, 5 հոգին այս պահին բուժվում են։ 
Քաղաքացիների մի մասը բուժում են ստանում «Վանաձորի» ինֆեկցիոն հիվանդանոցում, մի մասն էլ այլ բուժհաստատություններում։
Մարզում ռիսկային խմբում գտնվողներ չկան, մեկուսացվածների 2 խումբ կա։ Այս պահին տանը մեկուսացվածներ չունենք, բոլորը հյուրանոցներում են։ Մարզի տարածքում ունենք 74 քաղաքացի Թուրքիայից վերադարձած, որոնք մեր մարզի հյուրանոցներում են մեկուսացել, իրենց ժամկետն էլ արդեն լրացել է, բոլորի մոտ թեստը բացասական է եղել։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան] |news.am|


22։29- Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, ապրիլի 24-ին իրականացվել է Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը: Հայաստան է եկել Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացի: Նույն չվերթով Էրբիլ է տեղափոխել Իրաքի 125 քաղաքացի։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում: Ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում՝ այնուհետև մեկուսացվել: [Իրաքում ՀՀ դեսպանություն]


20:03-  Քարվաճառի քաղաքացի Ա. Մկրտչյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, ապաքինվել և այսօր դուրս է գրվել Հանրապետական բժշկական կենտրոնից: Բժիշկների փոխանցմամբ՝ բուժումն իրականացվել է ըստ ԱՀԿ սահմանած ընթացակարգերի, որը թույլ է տվել շրջանցել հիվանդության բարդությունները: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

19:09- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։ Նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: 

15։49- Արցախի  արտակարգ իրավիճակների պետական ծառայության  ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 610 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): [Արցախ տեղեկատվական շտաբ]

15։20- Այսօր Արմենիա ավիաընկերության հատուկ չարթերային Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։ Նույն չվերթով Էրբիլից-Երևան կժամանեն ՀՀ 21 քաղաքացի։  [Արմենիա ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյան]

11։07- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:[ԱՆ]

10։57-  24.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1596
24 ժամում -73 նոր դեպք
Առողջացածներ - 728
Փաստացի բուժվողներ - 841
Ընդհանուր թեստեր - 16551
Մահվան ելքեր - 27
Մահվան նոր դեպքեր- 3 [ԱՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել