Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, ապրիլի 24-ին իրականացվել է Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը: Հայաստան է եկել Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացի: Նույն չվերթով Էրբիլ է տեղափոխել Իրաքի 125 քաղաքացի։
Այս մասին տեղեկացնում է Իրաքում ՀՀ դեսպանությունն ու նշում, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում: Ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում՝ այնուհետև մեկուսացվել:
comment.count (0)