9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։
Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։
Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում»,- գրել է նա։
Դիմումի ձևը՝ այստեղ։
comment.count (0)