Աշխարհի պետությունները մեկ տարում ռազմական կարիքների վրա շուրջ 2 տրիլիոն դոլար են ծախսել |azatutyun.am|
15:16 - 27 ապրիլի, 2020

Աշխարհի պետությունները մեկ տարում ռազմական կարիքների վրա շուրջ 2 տրիլիոն դոլար են ծախսել |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի պետությունների կողմից իրականացվող ռազմական ծախսերը շարունակում են աճել, պնդում են Ստոկհոլմում գործող «Խաղաղության հարցերի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի» (SIPRI) այսօր հրապարակած տարեկան զեկույցի հեղինակները:

Հետազոտության համաձայն՝ 2018 թվականի համեմատ աշխարհի պետությունների կողմից իրականացվող ռազմական ծախսերը աճել են 3.6 տոկոսով` բացարձակ թվերով հասնեով գրեթե 2 տրիլիոն ամերիկյան դոլարի:

Ինչպես և նախորդ տարիներին, պաշտպանական բյուջեի ծավալներով առաջատարը Միացյալ Նահանգներն է` ավելի քան 700 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում Չինաստանն է, որի պաշտպանական ծախսերի ընդհանուր ծավալը 261 միլիարդ դոլար է կազմում: «Մեկ տարում Չինաստանի ռազմական ծախսերն աճել են ավելի քան 5 տոկոսով», - նշում են զեկույցի հեղինակները:

«Պաշտպանական բյուջեի չափով երրորդը Հնդկաստանն է` ավելի քան 71 միլիարդ դոլար», - նշված է SIPRI-ի զեկույցում:

Ինստիտուտի մասնագետների հաշվարկով՝ Ռուսաստանը ռազմական ծախսերի ծավալով չորրորդն է: 2019 թվականին պաշտոնական Մոսկվան բանակի վրա շուրջ 65 միլիարդ դոլար է ծախսել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել