tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը Ֆրանսիայում համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 23 293-ի: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը կից գործակալությանը:
Հաղորդվող տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում մահացածների թիվն աճել է 437-ով: Նրանց թվում 14 500 մարդ մահացել է հիվանդանոցներում, ևս 8800-ը՝ այլ սոցիալ-բժշկական խնամքի հաստատություններում:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 3764-ով՝ հասնելով 128 339-ի: Համաճարակի բռնկման պահից ի վեր 45 513 մարդ դիմել է բուժօգնության, այնուհետև դուրս գրվել բուժհաստատությունից:
comment.count (0)