Հայրավանքում  սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը |armenpress.am|
11:46 - 15 հուլիսի, 2019

Հայրավանքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը |armenpress.am|

armenpress.am։ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը՝ 500 գծամետր երկարությամբ եւ մոտ 2500 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես տեղեկացրեց Հայրավանքի գյուղապետ Սասուն Համբարձումյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18,5 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի կեսերին: Այս ճանապարհը չի հիմնանորոգվել 1960-ական թվականներից սկսած, երբ առաջին անգամ ասֆալտապատվել է: Այն տանում է դեպի դպրոց, գյուղապետարան, բուժկետ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Ճանապարհը շահագործվում էր մեծ դժվարությամբ, իսկ այս ծրագրի ավարտով հիմնախնդիրն ամբողջապես լուծվում է»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել