Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության նախագահը ապրիլի 29-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի ՂՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունը գործելու է մինչև մայիսի 11-ը ժամը 00։00-ը ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2VQFqGl
ՂՀ տարածք մուտք գործելու վերաբերյալ ներկայիս սահմանափակումները օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար շարունակելու են գործել մինչև արտակարգ դրության ավարտը։
Նուր-Սուլթան քաղաքում գործող կարանտինը շարունակվելու է մինչև արտակարգ դրության ավարտը։
ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը մարտի 15-ին հանդես էր եկել սահմանափակումների մասին հայտարարությամբ։ https://bit.ly/2x56rMg
ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, ի լրումն մարտի 19-ի և ապրիլի 14-ի իր հայտարարություններին և հաշվի առնելով ՂՀ տարածքում մինչև մայիսի 11-ը հայտարարված արտակարգ դրությունը, Նուր-Սուլթան քաղաքում հայտարարված կարանտինը և ՀՀ քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հայտնում է, որ մինչև մայիսի 11-ը ՂՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես շարունակելու են իրականացվել միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի (armkazakhstanembassy@mfa.
Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։
Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել Ղազախստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իշխանությունների կողմից տրվող հրահանգներին և իրականացվող միջոցառումներին։
ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով»:
comment.count (0)