Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արդեն երկու օր է՝ մեր «անաչառ» լրատվականները մի հոդված են հրապարակել, որով, ի թիվս այլ հարցերի, բացահայտել են իմ կողմից կատարված մի խայտառակ հանցանք՝ ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ին գազալցակայան կառուցելու «թույլտվություն» տալը: Այդ լուրը մեծ խանդավառությամբ տարածում են մի քանի «ազնիվ հեղափոխականներ»՝ հընթացս փորձելով փրկել հեղափոխությունն իմ սատանայական ճիրաններից. այնքան են խորացել, որ անգամ ինձ 50% փայ են վերագրում այդ բիզնեսում:
Այսպես, հարկ եմ համարում իմ համաքաղաքացիներին ներկայացնել մի քանի պարզաբանում (երկար է ստացվելու, բայց խնդրանքս է, որ կարդաք).
Ինչպես տեսնում եք, գազալցակայան կառուցելու թույլտվություն տալու համար երկար գործընթաց է անհրաժեշտ, որում ներգրավված են բազմաթիվ պետական գերատեսչություններ. համայնքի լիազորություններն այստեղ չնչին են: Բացի այդ, հատկապես համավարակի պատճառով առաջացած տնտեսական վիճակի պարագայում ողջունվում է ցանկացած ներդրում և համայնքի բյուջե վճարվող գումար:

Վերջում ավելացնեմ, որ մի քանի օր առաջ տվել եմ նաև գազալցակայան կառուցելու մեկ այլ թույլտվություն, բայց դե դրա մասին գրելը շահավետ չէ, քանի որ դրանում ինտրիգ չկա:
Նաև նշեմ, որ այս աղմուկը բարձրացնելու պատճառները մի քանիսի մոտ ևս պարզ են. գազալցակայան կառուցելու վաղեմի ցանկություն ունեն նրանց տերերը, պարզապես քանի որ իրենց նախագծի դեպքում չեն պահպանվել անհրաժեշտ քաղաքաշինական նորմերը, այն մերժվել է:
Մեզ համար արտոնյալներ չկան, հովանովորյալներ չկան, այնպես որ, հատկապես այս տնտեսական պայմաններում, եթե ունեք նախագծեր ու գաղափարներ, որոնք չեն հակասում օրենքին, կարող եք առանց երկմտելու դիմել քաղաքապետարան և ստանալ մեր աջակցությունը:
Հ.Գ. Ինձ այդ ապագա գազալցակայանում 50% մասնաբաժին վերագրող գրառումները խորհուրդ եմ տալիս ջնջել, այլապես ստիպված կլինեմ դիմել իմ իրավունքների դատական պաշտպանության»։
comment.count (0)