Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին |pastinfo.am|
19:58 - 04 մայիսի, 2020

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին |pastinfo.am|

pastinfo.am: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։ 

Հովհաննես Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Ներկայացված միջնորդության հիմքում ընկած է կորոնավիրուսի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կորոնավիրուսի վարակման տարիքային ռիսկային խմբում:

Բացի այդ՝ պաշտպանը դիմել էր նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար, ինչը մերժվել է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել