Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում նախագծել է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը:
Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»։
comment.count (0)