Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, 24 ժամում հաստատվել է 163 նոր դեպք
10:57 - 06 մայիսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, 24 ժամում հաստատվել է 163 նոր դեպք

Մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26929 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 163 նոր դեպք և 24 առողջացած։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել