Կառավարության 2019 թ. կատարողականն ենք քննարկում, բայց ճանապարհների նորոգումից կես տարի չանցած՝ արդեն դրանց որակի հետ կապված խնդիրներ կան. պատգամավորը՝ Սուրեն Պապիկյանին |tert.am|
12:06 - 07 մայիսի, 2020

Կառավարության 2019 թ. կատարողականն ենք քննարկում, բայց ճանապարհների նորոգումից կես տարի չանցած՝ արդեն դրանց որակի հետ կապված խնդիրներ կան. պատգամավորը՝ Սուրեն Պապիկյանին |tert.am|

tert.am: Այսօր ԱԺ-ում Կառավարության 2019 թ. կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, դիմելով Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, նշեց, թե թեև քննարկում են 2019 թ. կատարողականը, բայց կես տարի չանցած՝ արդեն նորոգված ճանապարհների հետ կապված խնդիրներ կան, օրինակ՝ M4 միջպետական ճանապարհը որակի խնդիրներ ունի: «Բաղանիս-Նոյեմբերյան, Կողբ հատվածում ճանապարհը քանդված է, ճաքեր կան»,-մասնավորեցրեց պատգամավոը:

Պապիկյանը պատասխանեց, թե անձամբ է եղել նշված վայրում: «Իհարկե՝ լավ չէ, որ կատարված աշխատանքն ունենում է թերություններ, բայց մենք ունենք սկզբունք՝ եթե որևէ ճանապարհաշինարարական ընկերություն իր աշխատանքի արդյունքում ունենում է թերացումներ, և դրանք տեսանելի են, տեղի է ունենում նոր ասֆալտաշերտի տեղադրում»,-ասաց նախարարը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել