Սարգիս Ռոբերտի Ալեքսանյանը (նոյեմբերի 30, 1983, Բերդավան, Նոյեմբերյանի շրջան) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:
2005թ․ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ որպես տեղեկատվական համակարգերի (IS) մասնագետ: 2009թ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի կոչում:
2009-2010թթ․ եղել է «Իմեքս Գրուպ» ՍՊԸ ինժեներական պատվերներ իրականացնող: 2010-ին «Ինտեր լոտո» ՍՊԸ-ում աշխատել է որպես համակարգչային օպերատոր, 2013-2018թթ․՝ «Հորիզոն» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարագետ։
2017-ին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու «Ելք» դաշինքի համապետական ցուցակով։ 2018-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով: ԼՀԿ անդամ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ: