Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3313-ի. ապաքինվել է ևս 58, մահացել՝ 1 քաղաքացի
11:05 - 10 մայիսի, 2020

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3313-ի. ապաքինվել է ևս 58, մահացել՝ 1 քաղաքացի

Հայաստանում մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31 590 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 45 (ավելացել է ևս 1-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 74  տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդ դեպքերի ընդհանուր թիվը 15 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել