2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի Հայաստանի Հանրապետությունում ողջ տարածքում։
Այդ կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, նախատեսվում է կազմակերպել սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։
Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումը հնարավոր է դարձել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ:
Դասընթացի նպատակն է հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով։
Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրակամացման մասին։
Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։
Հավելյալ տեղեկատվության, ինչպես նաև մասնակցության պայմաններին և գրանցման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://anau.am/training-veterinarian-expert/։
comment.count (0)