Մարտունիում վիրավորական բառեր են գրել կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին |armenpress.am|
13:26 - 14 մայիսի, 2020

Մարտունիում վիրավորական բառեր են գրել կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են գրել  կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին եւ շրջել դարպասի մի հատվածը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետի անձնակազմի գծով տեղակալ Էդիկ Հակոբյանը, քաղաքացու ընտանիքում հոր եւ որդու մոտ կորոնավիրոսի դրական պատասխան է եղել, ինչից հետո նրանք բուժման են տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն:

Դրանից  հետո անհայտ անձը (անձինք) գիշերվա ընթացքում կատարել են անթույլատրելի արարք՝ վիրավորելով տվյալ ընտանիքի արժանապատվությունը:  «Մեզ ահազանգել է կորոնավիրոսուվ հիվանդի դուստրը: Պարզվել է, որ անհայտ անձինք շուռ են տվել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» եւ այլ բառեր։ Որոշ բառեր էլ գրեթե չէին  կարդացվում: Գրառումները մաքրվել են, իսկ բաժնում նյութեր են նախապատրաստվում կատարվածի վերաբերյալ»,-ներկայացրեց Էդիկ Հակոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել