ԱՀ նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը կկայանա մայիսի 21-ին
19:26 - 15 մայիսի, 2020

ԱՀ նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը կկայանա մայիսի 21-ին

Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ինչպես տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աշոտ Ղուլյանի հայտարարության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 45–րդ հոդվածով`  հայտարարում եմ` Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել