1lurer.am: Վճռաբեկ դատարանն այսօր բեկանեց Մարտի 1-ի գործով նախկին դատապարտյալ, ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանի դատավճիռը՝ այն կրկին քննության ուղարկելով առաջին ատյանի դատարան: Այս մասին ասաց Արամ Բարեղամյանը:
Դեռ 2018 թ. նոյեմբերին Գլխավոր դատախազությունը, երևան եկած նոր հանգամանքների հիման վրա, որոշում էր կայացրել վերանայելու Արամ Բարեղամյանի գործն ու արդեն 2019 թ. հունվարին դիմել վճռաբեկ դատարան:
Բարեղամյանի դեմ այն ժամանակ ցուցմունք տված անձը տասը տարի անց նոր ցուցմունք է տվել ու նշել, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաև դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել, որ հենց Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը:
2008-ին նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։
comment.count (0)