Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը Երևան-Բրյուսել-Երևան երթուղով
13:21 - 27 մայիսի, 2020

Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը Երևան-Բրյուսել-Երևան երթուղով

Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: Այս մասին հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջը:

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել