armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հերքում է այն լուրերը, թե 2018թ. հետո ձևավորված կառավարությունը ներգրավվել է զենքի անօրինական վաճառքի մեջ: Այս մասին Բալայանն ասաց հունիսի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«2018թ. ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվել է վարչապետի գլխավորությամբ, որևէ երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում ի դեմս ՊՆ-ի, որևէ նմանատիպ գործարք տեղի չի ունեցել»,- ասաց Բալայանը:
comment.count (0)