Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար նիստերի անցկացմանը
21:05 - 04 հունիսի, 2020

Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար նիստերի անցկացմանը

Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակով, Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար կարգով նիստերի ու քննարկումների անցկացմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների»,- գրել է Գալստյանն ու գրառմանը կից լուսանկարներ հրապարակել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել