Խոսրովի անտառի հրդեհը մեկուսացված է․ ՇՄ նախարարության մամուլի խոսնակ
20:23 - 18 հունիսի, 2020

Խոսրովի անտառի հրդեհը մեկուսացված է․ ՇՄ նախարարության մամուլի խոսնակ

Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

«Կրակը տարածվել է 4֊5 հեկտար տարածքի վրա։ Վերոնշյալ տարածքի բուսականության 50%֊ը նախնական տվյալներով վնասվել է։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ», գրել է Դավիթ Գրիգորյանը։

Ըստ Դ․Գրիգորյանի՝ այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է, վնասները հաշվարկվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել