ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
18:52 - 23 հունիսի, 2020

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել