Տոնոյանի դեպքի հետ կապված բոլոր մարդիկ այլևս չեն աշխատում համակարգում․ նախարար
 |arm.sputniknews.ru|
11:16 - 26 մարտի, 2024

Տոնոյանի դեպքի հետ կապված բոլոր մարդիկ այլևս չեն աշխատում համակարգում․ նախարար |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված դեպքին, չեն աշխատում համակարգում։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. օգոստոսի 1-ին ԱԱԾ մեկուսարանից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխման ճանապարհին Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: ՔԿ ծառայության պետը Դավիթ Տոնոյանին թույլատրել է տեսակցել մորը, ինչից հետո ազատվել է աշխատանքից։

«Դավիթ Տոնոյանի հետ կապվածը առեղծվածային պատմություն էր, որի պատճառով բազմաթիվ ազատումներ եղան համակարգում։ Այս պատմության մեջ ականատեսը եղանք բազմաթիվ տարօրինակությունների, քանի որ ինչ-որ մի բան այն չէր։ Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, եղան կարգապահական տույժեր և եղան հեռացումներ»,- հայտարարեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել