ԱՄՆ-ի նախագահը մեղադրվել է ռասիզմի մեջ կին քաղաքական գործիչների հասցեին վիրավորական թվիթերից հետո |news.am|
06:35 - 15 հուլիսի, 2019

ԱՄՆ-ի նախագահը մեղադրվել է ռասիզմի մեջ կին քաղաքական գործիչների հասցեին վիրավորական թվիթերից հետո |news.am|

news.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են ռասիզմի մեջ մի շարք թվիթերի հրապարակումից հետո, որոնց թիրախը դարձել են «գունավոր» կանայք, որոնք Կոնգրեսում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամներ են, հաղորդում է BBC News–ը:

Մասնավորապես, իր միկրոբլոգում Թրամփը հայտարարել էր, որ այդ կանայք ծնունդով այն երկրներից են, որոնց կառավարությունները լիարժեք եւ բացարձակ աղետ են, եւ առաջարկել նրանց վերադառնալ հայրենիք:

Այնուհետեւ նա գրել էր, որ Ներկայացուցիչների պակատի խոսնակ Նենսի Փելոսին շատ ուրախ էր արագորեն ճանապարհորդության նախապատրաստմամբ զբաղվելու կապակցությամբ:

ԱՄՆ-ի նախագահի վիրավորական հայտարարությունները հնչել էին մի խումբ «գունավոր» կին դեմոկրատների հետ Նենսի Փելոսիի տարաձայնություններից հետո:
Խոսքը վերաբերում է Կոնգրեսի չորս անդամներին՝ Ալեքսանդրիա Օքասիո Քորթեսին, Ռաշիդե Թլեյբին, Այանա Պրեսլիին եւ Իլհան Օմարին:

Նրանցից միայն Օմարն էր տեղափոխվել ԱՄՆ դեռեւս մանուկ հասակում, իսկ Ալեսանդրիա Օքասիո Քորթեսը նույնիսկ ծնվել էր նյույորքյան Բրոնքսում, որը գտնվում է Թրամփի ծննդավայրի մոտակայքում:

Թրամփի հայտարարություններին ուղղված ամերիկյան քաղաքական գործիչների, այդ թվում՝ նաեւ Նենսի Փելոսիի արձագանքը բավականին բուռն էր եւ լի զայրույթով: Նրանք դիտարկել են Թրամփի դիրքորոշումը որպես քսենոֆոբիա:

Իր զայրույթն էր արտահայտել նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել