Գորայքում քաղաքացի է կորել․ հարազատները կասկածում են, որ ադրբեջանցիներն են գողացել |24news.am|
21:29 - 09 հուլիսի, 2020

Գորայքում քաղաքացի է կորել․ հարազատները կասկածում են, որ ադրբեջանցիներն են գողացել |24news.am|

24news.am: Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ի առավոտյան ժամը 10։00-ից հետո գնացել է անասունների հետևից և չի վերադարձել։ Սարդարյանի հարազատներից Թեհմինա Գրիգորյանը պատմեց, որ մինչև այսօր ո՛չ Սարդարյանը կա, ո՛չ էլ իր ձին։

«Սարդարյանն անասունները պահում էր Գորայքի սահմանին կից՝ Սյունիքից դեպի Երևան տանող ճանապարհահատվածի արոտավայրերում, ավելի հայտնի են Շաղատի արոտավայրեր անունով։ Գիտենք, որ արոտավայրին կից ադրբեջանական դիրքեր կան։ Փրկարարներն էլ են աշխատել գիշերը ժամը 1։30-ից մինչև այսօր ժամը 14։50-ի դրությամբ, սակայն ոչինչ չեն գտել։ Տեղյակ ենք, որ դադարեցրել են աշխատանքները, սակայն չեն հայտնել դադարեցման պատճառը։ Չգիտենք՝ սահմանը հատե՞լ է, թե ոչ, չգիտենք՝ ում դիմել»,- մանրամասնեց Թեհմինա Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ Սարդարյանի ընտանիքը շատ վատ վիճակում է տեղի ունեցածի պատճառով։ Նարեկ Սարդարյանին վերջին անգամ առավոտյան տեսել են մի քանի հովիվներ, այլևս ոչ մի տեղեկություն չի եղել, հետո էլ բջջային հեռախոսահամարն անհասանելի է դարձել։

«Ամուսինս պատմում է, որ արոտավայրի և ադրբեջանական դիրքերի միջև նույնիսկ 1 կմ շառավիղ չկա, և իրենք էլ նրան որոնելիս գրեթե հասել են այդ սահմանին, ադրբեջաներեն բառեր, ռուսերեն խոսակցություններ են լսել, հետ են վերադարձել», - պատմեց Թեհմինա Գրիգորյանը։ 

Ըստ նրա՝ 30-ամյա Նարեկ Սարդարյանը ոչ մի առողջական, ընտանեկան խնդիր չի ունեցել։ 

 

Շարունակությունը՝ 24news.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել