Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ, Ագարակ և Ալվանք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:01-ին Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
comment.count (0)