news.am: Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը անհանգստություն է հայտնել «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ»:
«Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ: Երկու երկրների համար էլ կարեւոր է զսպվածություն ցուցաբերել եւ ուղիղ կերպով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով օգտագործել հաղորդակցության բոլորի ուղիները»,- նշել է Քլաարն իր Twitter-ում:
Very concerned about exchange of fire on Armenia-Azerbaijan border. Important for both countries to show restraint and to use all channels of communication, both direct and the good offices of the #OSCE Minsk Group Co-Chairs
— Toivo Klaar (@ToivoKlaar) July 13, 2020
comment.count (0)