Մակրոնը, Մերցն ու Տուսկը դատապարտել են Վրաստանում «ժողովրդավարությունից նահանջը»
 |factor.am|
18:19 - 26 մայիսի, 2025

Մակրոնը, Մերցն ու Տուսկը դատապարտել են Վրաստանում «ժողովրդավարությունից նահանջը» |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել են Վրաստանի կառավարության գործողությունները, որոնք, ըստ եվրոպացի առաջնորդների, խաթարել են երկրի ժողովրդավարական ինստիտուտները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրվա առթիվ տարածված համատեղ հայտարարության մեջ Մերցը, Մակրոնը և Տուսկը դատապարտել են «վրացական իշխանությունների բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են ժողովրդավարության հետընթացի և քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կառավարության քննադատների վրա հարձակումների»։

Նրանք համերաշխություն են հայտնել վրաց ժողովրդին և վերահաստատել իրենց «անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

«Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։ Այս ձգտումներն արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս կազմելու ցանկությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել