20:42- Իրանում անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2586 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 281 413 մարդ, ապաքինվել՝ 244 840-ը։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 14 853-ի: |aysor.am|
17։38- Չեռնոգորիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հունիսից ի վեր առաջին անգամ ավելացել Է երկուսով՝ հասնելով 28-ի: Հուլիսի լույս 22-ի գիշերը Չեռնոգորիայի կառավարությունը հայտարարել Է ամբողջ երկրի տարածքում նոր կորոնավիրուսի համաճարակի մասին՝ հաստատված կորոնավիրուսային վարակով հիվանդների թվի ավելացման պատճառով: Քաղաքացիների, ներառյալ 7 տարեկանից բարձր երեխաների համար սահմանվում Է դիմակների պարտադրիր կրում բաց օդում եւ շենքերում, բացառությամբ լողափերի եւ ազգային բնայգիների: |armenpress.am|
16։31- Համաճարակի պատճառով Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրճատել է առաջիկա նախագահական ընտրությունների դիտորդների թիվը: Նոր որոշման համաձայն, յուրաքանչյուր ընտրատեղամասում դիտորդների առավելագույն թիվը 5 հոգից չի կարող գերազանցել, արգելվել է նաև լրագրողների ներկայությունը քվեարկության համար նախատեսված տեղամասերում: |azatutyun.am|
12։20- Հուլիսի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 24 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1073 է: Այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ, ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 907 մարդ: Վարակից մահացել է 16 մարդ: |aliq.ge|
12։06- Թուրքիայում հուլիսի 21-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, հաստատվել է կորոնավարակի 928 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 1․009 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 204.011 մարդ, արձանագրվել է վարակման 221․500 և մահվան 5․526 դեպք։ |ermenihaber.am|
10։20- Նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը աշխարհում մոտենում է 15 միլիոնին, մահացածներինը՝ 616 հազարին: Covid-19-ի նոր դեպքերի ամենամեծ աճը շարունակում է գրանցվել ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում և Հնդկաստանում: Երեկ ԱՄՆ նախագահը ամերիկացիներին հորդորեց դիմակներ կրել՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, խոստովանելով, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ: Թուրքմենստանում, թեև պաշտոնապես կորոնավիրուս չկա, 10 օրով փակվում են բոլոր հանրային վայրերը։ |azatutyun.am|
09։22- Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 41 008 նոր դեպք է արձանագրվել, որը նախորդ օրվա համեմատ 20200-ով ավել է: Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 2 159 654 մարդ է վարակվել, որոնցից 81 487-ը մահացել է, 1367-ը՝ վերջին մեկ օրում: Բրազիլիան թե՛ կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե՛ մահերի թվով աշխարհում երկրորդն է: |tert.am|
comment.count (0)