Սևանա լճի ափամերձ շուրջ 50 հա անտառածածկ տարածք է մաքրվել. աշխատանքները կընդլայնվեն |armenpress.am|
18:12 - 29 հուլիսի, 2020

Սևանա լճի ափամերձ շուրջ 50 հա անտառածածկ տարածք է մաքրվել. աշխատանքները կընդլայնվեն |armenpress.am|

armenpress.am: Սևանա լճի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները շարունակական են, 2020-ին արդեն մաքրվել է 50 հա, նախատեսվում է աշխատանքներն անել ավելի մեծ տեմպերով: Այս մասին ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:

Լճի մակարդակի բարձրացման արդյունքում լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար նախորդ տարվանից իրականացվում են ափամերձ անտառաշերտերի մաքրման աշխատանքներ: 2019-ին Վարդենիսի շրջանում մաքրվել է շուրջ 100 հա անտառապատ տարածք, այս տարի նույնպես Վարդենիսի տարածքում աշխատաքները շարունակվում են: «Այս տարի արդեն շուրջ 50 հա չափ աշխատանք արվել է, հուսամ գործն ավելի մեծ տեմպով առաջ կգնա»,-ասաց Ջիլավյանը:

 

Ճահճապատ տարածքները գնահատվում են մոտ 500 հա, ջրածածկը՝ մոտ 120 հա: Ջիլավյանի խոսքով՝ պետք է փորձեն 1 տարում արդյունքն ունենալ: «Պայմանագրով այլ թիվ ունենք, հիմա վերահաշվարկ ենք անում, բայց հուսանք, որ մեծ թիվ կունենանք մինչև մյուս տարվա այս ժամանակահատվածը: Հնարավոր եմ համարում մինչև 500 հա»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել