Հիմնանորոգվում է Երանոսից մինչև Լիճք ճանապարհահատվածը
11:15 - 31 հուլիսի, 2020

Հիմնանորոգվում է Երանոսից մինչև Լիճք ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Մ10‚ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Երանոսից մինչև Լիճք հատվածը։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Աշխատանքները մեկնարկել են հուլիսին‚ ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։ 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածին կապալառու կազմակերպությունը` «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն‚ կկատարի հողային աշխատանքներ, կամրջի, ջրահեռացման համակարգերի նորոգում, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։

Աշխատանքների պայմանագրային արժեքը 637 միլիոն 500 հազար դրամ է։ Վերջին անգամ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել