Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդին խաբեցին. ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է. Վարուժան Ավետիսյան |factor.am|
17:31 - 12 օգոստոսի, 2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդին խաբեցին. ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է. Վարուժան Ավետիսյան |factor.am|

factor.am: «Միանգամայն սխալ է այն մոտեցումը, որ այս գործին պետք է վերաբերել քրեադատավարական չափման մեջ։ Մենք հասկանում ենք, որ 18 թվականին կիսագաղութային համակարգը, որը կառավարում է Հայաստանը, ընդամենը կոսմետիկ նորոգման է ենթարկվել, Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին։

Պետք է արձանագրեք, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, բնականաբար, կեղեքիչ ռեժիմը չէր կարող սովարական ընթացքով պատժաչափեր նախատեսել, այդ իսկ պատճառով նվազագույնի տարբերակին են դիմում»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով դատախազների մեղադրական ճառին, որտեղ միջնորդեցին մեղավոր ճանաչել խմբի անդամներին և ազատազրկել։

Հարցին, որո՞նք են լինելու իրենց հաջորդ գործողությունները, Ավետիսյանը պատասխանեց, որ այս պահին ոչ մի գործողություն չեն նախատեսում․ «Իր խոսքը կասի նաև ժողովուրդը։ Հանիրավի մեղադրանքներով 2 անդամի ծանրագույն պատիժներ պահանջեցին հանցագործությունների համար, որոնք ռեիժմն է կատարել։ Ինչևէ, կյանքը պայքար է, ազգային ազատագրական պայքարը շարունակվում է մինչև ՀՀ լիակատար ազատագրում։

Իսկ դատավարական մանքրուքներին ես անհրաժեշտ չեմ համարում պատասխանել, շարունակվում է քաղաքական հետապնդումը «թավշյա» փաթեթավորմամբ»։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել