Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել |azatutyun.am|
13:01 - 25 հուլիսի, 2019

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել |azatutyun.am|

azatutyun.am։ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել, որը Կերչի նեղուցում էր հայտնվել անցյալ տարի նոյեմբերին ռուսաստանյան սահմանապահների կողմից ուկրաինական երեք ռազմավանավերի կալանման ժամանակ:

Այս մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունում:

NEYMA նավթակիրը, ըստ պաշտոնական աղբյուրի, փորձել է մուտք գործել Իզմայիլի նավահանգիստ NIKA SPIRIT անվամբ: Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական դատախազության տվյալներով՝ տանկերն անվանափոխել են «ապօրինի, ագրեսիվ գործողություններին մասնակցությունը թաքցնելու նպատակով»: Նավթակիրը հնարավոր է եղել բացահայտել միջազգային տեղեկատվական համակարգի օգնությամբ:

Ուկրաինական պաշտոնական մարմինները նավը կալանելու միջնորդություն են նախապատրաստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել