ՌԴ-ի կողմից Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերելու կարիք չկա. Պեսկով |shantnews.am|
16:01 - 19 օգոստոսի, 2020

ՌԴ-ի կողմից Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերելու կարիք չկա. Պեսկով |shantnews.am|

shantnews.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավորություններ ունի Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերել միջազգային համաձայնագրերի շրջանակներում, սակայն այժմ նման օգնության անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում է Meduza պարբերականը:

Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանն ընդունում է Բելառուսում անցկացված ընտրությունների արդյունքները և այդ երկրում տիրող իրավիճակը համարում է Բելառուսի ներքին գործը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Բելառուսում տիրող իրավիճակին արտաքին միջամտության փորձեր են կատարվում: Թե ով է նման փորձեր կատարում, Պեսկովը չի հստակեցրել:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև օգոստոսի 14-ին և 15-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել, որոնցից հետո Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բելառուսին՝ երկու երկրների միջև գործող համաձայնագրերի հիման վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել