ԱՀ կառավարությունը սեպտեմբերի 1-ից 5 միլիոն դրամ կտրամադրի բնակելի տներ կառուցող երիտասարդ ընտանիքներին
14:24 - 20 օգոստոսի, 2020

ԱՀ կառավարությունը սեպտեմբերի 1-ից 5 միլիոն դրամ կտրամադրի բնակելի տներ կառուցող երիտասարդ ընտանիքներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն էին կառուցում: Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն.

Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ:

Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50:

Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարևոր խթան կդառնան գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինության համար՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Ուստի մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել