Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար
12:09 - 25 օգոստոսի, 2020

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառը իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը:

Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել