Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում․ Զոհրաբ Մնացականյանը՝ «Ինտերֆաքս»-ին |shantnews.am|
10:14 - 01 սեպտեմբերի, 2020

Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում․ Զոհրաբ Մնացականյանը՝ «Ինտերֆաքս»-ին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը։

Պատասխանելով հարցին՝ համաձա՞յն եք, որ Թուրքիայի աջակցությունը Բաքվին «կրակի վրա յուղ է լցնում» և հեռացնում է կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը, նախարարը նշել է․

«Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը դեէսկալացիայի, բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր է արել:

Միակ երկիրը, որ փորձեց ոչ թե նվազեցնել լարվածությունը, այլ ավելի շատ անկայունություն մտցնել տարածաշրջանում, Թուրքիան էր: Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք են ներկայացնում իր հարևան բոլոր տարածաշրջանների համար:

Այսօր Թուրքիան փորձում է իր ապակայունացնող քաղաքականությունը «արտահանել» Հարավային Կովկասի տարածաշրջան: Դա լուրջ մտահոգություն է առաջացնում:

Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում։ Թուրքիան իր գործողություններով շարունակում է սպառնալիք լինել Հայաստանի անվտանգության համար: Այդ կապակցությամբ Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման, այդ թվում՝ իր գործընկերների հետ համագործակցության ճանապարհով»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել