azatutyun.am: Ալկոհոլային թունավորումից զոհերի թիվն ավելացել է ևս մեկով: Այդ մասին այսօր առավոտյան հայտնեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, 12-ը՝ մահվան ելքով:
Այդ 23 դեպքից 17-ը, որից 9-ը՝ մահվան ելքով, գրանցվել է Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում, դրանցից 3-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:
Տուժածները տեղափոխվել են երկրի տարբեր բուժհաստատություններ: Կան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ:
comment.count (0)