Ալինա Նիկողոսյանը հերքել է Միքայել Մինասյանի պնդումը, թե Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պաշտոնապես հերքել է Միքայել Մինասյանի գրառման այն պնդումը, ըստ որի՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ։
Նիկողոսյանը նշել է, որ նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին պաշտոնապես հայտնում է, որ չկա «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչը պնդել է Մինասյանը։«Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են»,- շեշտել է խոսնակը:Նշենք, որ հայկական կողմը պաշտոնապես հրապարակել է ավելի քան 1300 զոհված զինծառայողի անուն։
14:12 - 14 նոյեմբերի, 2020