«Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի պայմանագրի ստորագրման աշխատանքները սկսված են. Արայիկ Հարությունյան |tert.am|
17:08 - 02 սեպտեմբերի, 2020

«Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի պայմանագրի ստորագրման աշխատանքները սկսված են. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: «Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի պայմանագրի ստորագրման աշխատանքները սկսված են։ Այս մասին այսօր Արցախում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե վերջերս Հայաստանի և Արցախի ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահը կողմ էր արտահայտվել նախորդ տարի Արցախում գումարված «Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի հիմնադրույթներին և հարցին՝ ի՞նչ է արվել 100 օրվա ընթացքում այդ պայմանագրի ստորագրման ուղղությամբ, Հարությունյանը արձագանքեց, որ ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպելն արդեն կարևոր քայլ է, բայց սրանից զատ ռազմական դաշինքի մասով քննարկումներ են եղել Հայաստանի իշխանությունների, վարչապետի, ԱԺ նախագահի հետ:

«Մենք երկու կարևոր հարց ունենք: Շատ են հարցնում, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը և երկրորդ ինչու չենք ստորագրում ռազմական դաշինքի պայմանագիրը: Առաջինը պարզ է, որ քաղաքական առումով ավելի երկար պետք է մտածենք և հաշվարկենք, իսկ պայմանագրի ստորագրման առումով աշխատանքները սկսված են»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդներն աշխատում են փաստաթղթի ձևավորման շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել